Watch videos with subtitles in your language, upload your videos, create your own subtitles! Click here to learn more on "how to Dotsub"

Annotated captions of Bill Gates on energy: Innovating to zero! in Armenian

Last Modified By Time Content
amushik 00:01
00:05

Այսօր ես պատրաստվում եմ խոսել էներգիայի և կլիմայի մասին:

amushik 00:05
00:07

Եվ դա կարող է փոքր-ինչ անակնկալ լինել, որովհետև

naregseferian 00:07
00:12

իմ աշխատանքը հիմնադրամում մեծամասնաբար կապված է պատվաստանյութերի և սերմերի հետ,

naregseferian 00:12
00:15

այն բաների վերաբերյալ, որոնք անհրաժեշտ են ստեղծել և ներմուծել`

naregseferian 00:15
00:20

օգնելու երկու միլիարդ ամենաաղքատ մարդկանց, որպեսզի առավել լավ ապրեն:

naregseferian 00:20
00:25

Բայց էներգիան և կլիման չափազանց կարևոր են այդ մարդկանց համար,

amushik 00:25
00:30

առավել կարևոր, քան որևէ այլ մարդու աշխարհում:

naregseferian 00:30
00:35

Կլիման ավելի ու ավելի վատանում է, ինչը նշանակում է, որ շատ տարիներ նրանց բերքը չի աճի:

naregseferian 00:35
00:38

Կլինեն չափից ավելի անձրևներ, կամ՝ ոչ բավարար:

naregseferian 00:38
00:40

Իրավիճակը կփոխվի այնպիսի ձևերով,

naregseferian 00:40
00:44

որ նրանց փխրուն միջավայրը պարզապես չի կարող տանել:

naregseferian 00:44
00:49

Դա կբերի սովի, անորոշության, անկարգությունների:

amushik 00:49
00:53

Այդպիսով, կլիմայի փոփոխությունը ահավոր վատ ազդեցություն կունենա նրանց վրա:

naregseferian 00:53
00:56

Նաև էներգիայի գնի աճն է շատ կարևոր նրանց համար:

naregseferian 00:56
00:59

Իսկապես, եթե պետք է ընտրվեր միայն մեկ բանի գինը նվազեցնել,

naregseferian 00:59
01:03

որպեսզի նվազվի աղքատությունը, այն անպայման կլիներ էներգիան:

naregseferian 01:03
01:07

Հիմա, էներգիայի գինը ժամանակի ընթացքում իջել է:

naregseferian 01:07
01:13

Իսկապես, զարգացած քաղաքակրթությունը հիմնված է էներգիայի ոլորտի զարգացումների վրա:

naregseferian 01:13
01:17

Ածուխի հեղափոխությունը նպաստեց արդյունաբերական հեղափոխությանը,

naregseferian 01:17
01:23

և, նույնիսկ 1900-ականներին, մենք տեսանք էլեկտրաէներգիայի գների կտրուկ նվազում

amushik 01:23
01:26

և հենց այդ պատճառով էլ մենք ունենք այսօր սառնարաններ, օդափոխիչներ,

naregseferian 01:26
01:30

մենք կարող ենք պատրաստել ժամանակակից ապրանքներ և շատ ու շատ բաներ:

naregseferian 01:30
01:37

Այսպիսով, մենք հրաշալի պահ ենք ապրում էլեկտրաէներգիայի հետ կապված հարուստ աշխարհում:

naregseferian 01:37
01:44

Բայց, երբ մենք այն դարձնում ենք էժան՝ ասենք կրկնապատիկ էժան,

naregseferian 01:44
01:46

մենք պետք է հաղթահարենք մի նոր սահմանափակում,

naregseferian 01:46
01:50

և այդ սահմանափակումը կապված է ածխաթթու գազի հետ:

amushik 01:50
01:53

Ածխաթթու գազը տաքացնում է երկիր մոլորակը

naregseferian 01:53
01:59

և այդ գազի հավասարումը իրականում չափազանց դյուրին է:

naregseferian 01:59
02:03

Եթե գումարենք արտանետված ածխաթթու գազի քանակը,

naregseferian 02:03
02:06

այն բերում է ջերմաստիճանի աճի,

naregseferian 02:06
02:10

իսկ վերջինիս աճը առաջացնում է շատ բացասական հետեւանքներ:

naregseferian 02:10
02:13

Ազդեցություններ կապված եղանակի հետ ու, հավանաբար ավելի վատ, անուղղակի ազդեցությունները,

naregseferian 02:13
02:18

այն բանով, որ բնության էկոհամակարգը չի կարողանում հարմարվել այդ արագ փոփոխություններին

naregseferian 02:18
02:21

և որպես հետևանք ունենում ենք էկոհամակարգի ավերումներ:

naregseferian 02:21
02:24

Հիմա, ճշգրտորեն հաշվարկել ածխաթթու գազի

naregseferian 02:24
02:28

քանակի ավելացումը և դրա կապը ջերմաստիճանի հետ

amushik 02:28
02:30

և որտեղ կան դրական արձագանքեր,

naregseferian 02:30
02:33

դրա մեջ կա որոշ անորոշություն, բայց ոչ շատ:

naregseferian 02:33
02:36

Եվ անպայման մեծ է անորոշությունը, թե ինչքանով վատ կարող են լինել հետեւանքները,

naregseferian 02:36
02:39

բայց դրանք կլինեն չափազանց վատ:

naregseferian 02:39
02:41

Շատ անգամներ լավագույն գիտնականներին դիմեցի հարցով.

naregseferian 02:41
02:44

արդյո՞ք մենք իրապես պետք է հասնենք զրոյին:

naregseferian 02:44
02:47

Չե՞նք կարող այն նվազեցնել կես կամ քառորդ չափի:

naregseferian 02:47
02:51

Եվ պատասխանն այսպիսին էր. մինչև մենք չմոտենանք զրոյին,

amushik 02:51
02:53

ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ:

naregseferian 02:53
02:55

Ուրեմն, դա շատ մեծ մարտահրավեր է:

naregseferian 02:55
03:00

Դա շատ տարբեր բան է նրանից, որ, ասենք, 12 ոտք բարձր բեռնատարը փորձի անցնել 10 ոտք բարձր կամրջի տակով

naregseferian 03:00
03:03

և կարելի է հազիվ ճզմվել դրա տակ:

naregseferian 03:03
03:07

Սա մի բան է, որ պետք է հասնի զրոյի:

naregseferian 03:07
03:11

Հիմա, մենք բավական շատ ածխաթթու գազ ենք արտանետում ամեն տարի,

naregseferian 03:11
03:13

ավելի քան 26 միլիարդ տոննա:

naregseferian 03:13
03:17

Յուրաքանչյուր ամերիկացու հաշվարկով՝ այն կազմում է 20 տոննա:

naregseferian 03:17
03:20

Աղքատ երկրների բնակիչների համար, այն մեկ տոննայից ավելի քիչ է:

naregseferian 03:20
03:24

Միջինում կազմում է հինգ տոննա առ յուրաքանչյուր մարդ ողջ երկիր մոլորակում:

naregseferian 03:24
03:26

Եվ մի կերպ մենք պետք է փոփոխություններ անենք,

naregseferian 03:26
03:29

որոնք այն պետք է հասցնեն զրոյի:

naregseferian 03:29
03:31

Այն մշատպես աճի մեջ է:

naregseferian 03:31
03:36

Միայն տարբեր տնտեսական փոփոխություններն են, որ դրան մի քիչ կայունացրել են,

naregseferian 03:36
03:39

ուրեմն, մենք պետք է շարժվենք կտրուկ աճից

amushik 03:39
03:42

դեպի նվազում, և նվազեցնել այն միչև զրո:

naregseferian 03:42
03:44

Հավասարումն ունի չորս գործոն:

naregseferian 03:44
03:46

Մի փոքր բազմապատկում:

naregseferian 03:46
03:49

Այսպիսով՝ ձախ կողմում ունենք ածխաթթու գազ, որ ցանկանում ենք հասցնել զրոյի,

naregseferian 03:49
03:53

և դա պետք է հիմնված լինի հետևյալի վրա՝ մարդկանց թվաքանակը,

naregseferian 03:53
03:56

յուրաքանչյուրին ծառայությունների օգտագործման միջին մակարդակը,

naregseferian 03:56
03:59

յուրաքանչյուր ծառայության համար էներգիայի միջին քանակը,

naregseferian 03:59
04:03

և ածխաթթու գազի արտնետումն առ էներգիայի միավոր:

naregseferian 04:03
04:05

Եկեք դիտարկենք յուրաքանչյուրը,

naregseferian 04:05
04:09

եւ տեսնենք, թե ինչպես կարող ենք այն նվազեցնել մինչև զրո:

amushik 04:09
04:13

Հավանաբար, այս թվերից որևէ մեկը պետք է հասնի զրոյին շատ մոտ:

naregseferian 04:13
04:16

Իսկ դա դպրոցական հանրահաշվից է գալիս,

amushik 04:16
04:18

բայց եկեք դիտարկենք:

amushik 04:18
04:20

Առաջին հերթին մենք ունենք բնակչություն:

amushik 04:20
04:23

Աշխարհում այսօր ապրում են 6.8 միլիարդ մարդ:

naregseferian 04:23
04:25

Այն մոտենում է ինը միլիարդին:

naregseferian 04:25
04:29

Հիմա, եթե մենք կատարենք շատ լավ աշխատանք նոր պատվաստանյութերի հետ,

naregseferian 04:29
04:31

առողջապահության, վերարտադրողականության հետ,

amushik 04:31
04:35

մենք այն կարող ենք նվազեցնել, հավանաբար, 10 կամ 15 տոկոսով,

naregseferian 04:35
04:39

բայց տեսնում ենք մոտավորապես 1.3 անգամի աճ:

amushik 04:39
04:42

Երկրորդ գործոնը ծառայությունների օգտագործումն է:

naregseferian 04:42
04:44

Սա ներառում է ամեն ինչ՝

naregseferian 04:44
04:48

սնունդ, հագուստ, հեռուստացույց, ջեռուցում:

naregseferian 04:48
04:51

Սրանք շատ լավ բաներ են,

naregseferian 04:51
04:54

և աղքատությունից դուրս գալ նշանակում է ապահովել այս ծառայությունները

naregseferian 04:54
04:56

աշխարհում գրեթե բոլոր մարդկանց համար:

naregseferian 04:56
05:00

Շատ լավ բան է այսպիսի քանակի աճը:

naregseferian 05:00
05:02

Հարուստ աշխարհում, հավանաբար վերին մակարդակի մեկ միլիարդը,

naregseferian 05:02
05:04

մենք հավանաբար կարող ենք տնտեսել և օգտագործել ավելի քիչ,

naregseferian 05:04
05:08

բայց ամեն տարի այս թիվը շարունակաբար աճելու է միջինում

naregseferian 05:08
05:12

և, այդպիսով, այն կարող է ավելի քան կրկնապատկվել

amushik 05:12
05:15

յուրաքանչյուր մարդու հասանելի ծառայությունների մատուցումը:

naregseferian 05:15
05:17

Այստեղ մենք ունենք շատ հիմնական ծառայություն:

naregseferian 05:17
05:20

Դուք ունե՞ք լուսավորություն ձեր տանը՝ տնային առաջադրանքը կարդալու համար,

naregseferian 05:20
05:22

իսկ, փաստորեն, այս երեխաները չունեն, և նրանք գնում են դուրս

naregseferian 05:22
05:26

և կարդում են իրենց դպրոցի դասերը փողոցի լույսերի տակ:

naregseferian 05:27
05:31

Հիմա, արդյունավետությունը՝ «E», յուրաքանչյուր ծառայության համար օգտագործվող էներգիան,

amushik 05:31
05:33

այստեղ վերջապես մենք ունենք որոշ լավ լուրեր:

amushik 05:33
05:35

Մենք ունենք մի բան, որը չի աճում:

naregseferian 05:35
05:38

Տարբեր հայտնագործությունների և լուսավորության ստացման տարբեր ձևերի,

naregseferian 05:38
05:43

ավտոմեքենաների տարբեր տեսակների, շենքերի կառուցման տարբեր ձևերի միջոցով,

naregseferian 05:43
05:46

կան բազում ծառայություններ, որտեղ կարելի է

naregseferian 05:46
05:50

էներգիայի օգտագործվող ծավալը նկատելիորեն նվազեցնել,

naregseferian 05:50
05:53

որոշ ծառայությունների դեպքում՝ նույնիսկ այն նվազեցվում է 90 տոկոսով:

amushik 05:53
05:56

Կան այլ տարբեր ծառայություններ, օրինակ, ինչպես ենք մենք ստանում պարարտանյութեր,

naregseferian 05:56
05:58

կամ ինչպես ենք կազմակերպում օդային ճամբորդություն,

naregseferian 05:58
06:02

որտեղ զարգացումների շատ, չափազանց շատ քիչ տեղ կա:

naregseferian 06:02
06:04

Ուրեմն, ընդհանրացնելով, եթե լավատես լինենք,

naregseferian 06:04
06:11

մենք կարող ենք ունենալ այդ գործոնների երեք, գուցե նաև վեց անգամ նվազում:

amushik 06:11
06:14

Բայց այս երեք առաջին գործոնների համար

naregseferian 06:14
06:19

մենք գնում ենք 26 միլիարդից, լավագույն դեպքում՝ 13 միլիարդ տոննա,

naregseferian 06:19
06:21

և դա պարզապես բավարար չէ:

naregseferian 06:21
06:23

Այսպիսով, եկեք դիտարկենք այս չորրորդ գործոնը,

naregseferian 06:23
06:25

սա ամենաառանցքայինն է լինելու,

naregseferian 06:25
06:31

այն է ածխաթթու գազի արտանետման քանակը՝ էներգիայի յուրաքանչյուր միավորի դիմաց:

naregseferian 06:31
06:35

Ուրեմն հարցադրումն այսպիսին է. կարո՞ղ ենք իրականում այն հասցնել զրոյի:

naregseferian 06:35
06:37

Եթե վառենք ածուխ, ապա` ոչ:

naregseferian 06:37
06:39

Եթե վառենք բնական գազ, ապա` ոչ:

naregseferian 06:39
06:42

Էլեկտրականության ստացման ներկայիս գրեթե բոլոր ձևերը՝

naregseferian 06:42
06:48

բացառությամբ էներգիայի վերարտադրվող տեսակներից և միջուկայինից, արտանետում են ածխաթթու գազ:

naregseferian 06:48
06:51

Այսպիսով, ինչ որ մենք պատրաստվում ենք անել համաշխարհային մակարդակով

naregseferian 06:51
06:54

մի նոր համակարգի ստեղծումն է:

naregseferian 06:54
06:56

Ուրեմն մենք կարիքն ունենք էներգիայի հրաշքների:

naregseferian 06:56
07:00

Հիմա՝ օգտագործելով «հրաշք» եզրույթը, ես նկատի չունեմ անհնարին ինչ-որ մի բան:

naregseferian 07:00
07:05

Միկրոպրոցեսորը հրաշք է: Համակարգիչը հրաշք է:

naregseferian 07:05
07:08

Համացանցը և նրա ծառայությունները հրաշք են:

naregseferian 07:08
07:13

Ուրեմն, այստեղ գտնվող մարդիկ շատ հրաշքների ստեղծման գործում մասնակցություն են ունեցել:

amushik 07:13
07:15

Սովորաբար, մենք չենք ունենում վերջնաժամկետ,

naregseferian 07:15
07:17

թե երբ պետք է ստացվի հրաշքը՝ մինչև որոշ թվական:

naregseferian 07:17
07:21

Սովորաբար, մի տեսակ սպասում ենք, և որոշները գալիս են, որոշները` ոչ:

naregseferian 07:21
07:25

Սա այն դեպքն է, որտեղ մենք իրականում պետք է արագություն ցույց տանք

amushik 07:25
07:30

և կազմակերպենք հրաշքը շատ կարճ ժամանակահատվածում:

naregseferian 07:30
07:33

Հիմա, մտածեցի, թե ինչպե՞ս կարելի է այն ներկայացնել:

naregseferian 07:33
07:35

Կա՞ արդյոք որեւէ բնական երևույթ,

naregseferian 07:35
07:40

ինչ-որ ցուցադրում, որ կաշխատեցներ մարդկանց երևակայությունն այստեղ:

naregseferian 07:40
07:44

Ես հիշեցի, երբ մեկ տարի առաջ մոծակ էի բերել,

naregseferian 07:44
07:46

մարդիկ, չգիտես ինչու, հաճույք ստացան դրանից:

amushik 07:46
07:48

(Ծիծաղ)

naregseferian 07:48
07:51

Ես նրանց իսկապես ներգրավեցի գաղափարի մեջ.

amushik 07:51
07:54

գիտե՞ք կան մարդիկ, ովքեր ապրում են մոծակների հետ:

naregseferian 07:54
07:59

Ուրեմն, էներգիայի դեպքում, միայն սա կարողացա անել:

naregseferian 07:59
08:02

Ես որոշեցի, որ լուսատիտիկներ արձակել

naregseferian 08:02
08:06

կլինի իմ ներդրումը տվյալ միջավայրում այս տարի:

naregseferian 08:06
08:09

Ահա որոշ քանակի բնական լուսատիտիկներ:

naregseferian 08:09
08:12

Ինձ ասել էին, որ նրանք չեն խայթում, նրանք նույնիսկ գուցե դուրս չգան այդ անոթից:

amushik 08:12
08:15

(Ծիծաղ)

naregseferian 08:15
08:20

Հիմա, կան բազում գովազդային հնարքներ՝ այս մեկի նման,

naregseferian 08:20
08:22

բայց նրանք իրականում այդքան էլ արդյունքի չեն հասցնում:

amushik 08:22
08:26

Մեզ անհրաժեշտ են լուծումներ, մեկ կամ մի քանի,

naregseferian 08:26
08:30

որոնք կունենան անհավատալի ծավալ,

naregseferian 08:30
08:32

և անհավատալի հաստատունություն,

naregseferian 08:32
08:35

և՝ չնայած կան բազում ուղղություններ, որ մարդիկ փնտրում են,

naregseferian 08:35
08:39

ես իրականում տեսնում եմ դրանցից միան հինգը, որոնք կարող են հասցնել մեծ ծավալի:

naregseferian 08:39
08:44

Ես չեմ հաշվում մակընթացություններից, ջերմային աղբյուրներից, միաձուլումներից, բիովառելիքներից էներգիան:

amushik 08:44
08:46

Դրանք կարող են որոշ ներդրում ունենալ,

amushik 08:46
08:48

և եթե նրանք կարող են իմ սպասածից ավելին անել` շատ ավելի լավ,

amushik 08:48
08:50

բայց իմ առանցքային միտքն այն է,

amushik 08:50
08:54

որ մենք պատրաստվում ենք աշխատել այս հինգից յուրաքանչյուրի հետ

naregseferian 08:54
08:58

և մենք չենք կարող նրանցից ոչ մեկին թողնել, քանի որ դժվար են թվում,

naregseferian 08:58
09:02

քանի որ ունեն նշանակալի մարտահրավերներ:

amushik 09:02
09:04

Եկեք սկզբում դիտարկենք բնական վառելիքի այրումը,

naregseferian 09:04
09:08

ինչպես, օրինակ, ածուխի կամ բնական գազի վառումը:

naregseferian 09:08
09:11

Ինչ կարիք կա այստեղ անելու, թվում է` այն պետք է շատ հեշտ լինի, բայց այդպես չէ,

naregseferian 09:11
09:17

այն է՝ այրումից հետո վերցնել ածխաթթու գազը, որը մտնում է ծխնելույզի մեջ,

naregseferian 09:17
09:20

ճնշման տակ մշակել այն, դարձնել հեղուկ, պահել ինչ-որ տեղ

amushik 09:20
09:22

և հուսալ, որ դա այնտեղ էլ կմնա:

amushik 09:22
09:26

Այժմ մենք ունենք որոշ փորձնական սարքավորումներ, որոնք դա անում են 60-80 տոկոսով,

amushik 09:26
09:30

բայց ամբողջական տոկոսի հասնելու համար բավական բարդ գործընթաց է պահանջվում

naregseferian 09:30
09:36

և համաձայնության գալ, թե որտեղ պետք է պահվի ածխաթթու գազը բավական բարդ է լինելու,

naregseferian 09:36
09:39

բայց ամենախրթին հարցը գալիս է այս երկարաժամյա խնդրից.

naregseferian 09:39
09:41

ո՞վ է վստահ լինելու:

naregseferian 09:41
09:45

Ո՞վ կերաշխավորի մի բան, որ բառացիորեն միլիարդ անգամ ավելի շատ է,

naregseferian 09:45
09:49

քան ցանկացած տիպի՝ միջուկային կամ այլ բաների թափոնը:

naregseferian 09:49
09:52

Սա շատ մեծ ծավալ է:

naregseferian 09:52
09:54

Ուրեմն բավական խրթին հարց է:

amushik 09:54
09:56

Հաջորդը կլինի միջուկայինը:

naregseferian 09:56
09:59

Այն նույնպես ունի երեք մեծ խնդիր:

naregseferian 09:59
10:03

Ծախսերը՝ հատկապես կառավարման խիստ համակարգ ունեցող երկրներում, բարձր են:

naregseferian 10:03
10:07

Ապահովության խնդիրը, այն վստահությունը, որ սխալ ոչինչ չի պատահի,

naregseferian 10:07
10:10

որ, եթե նույնիսկ կան մարդու կողմից կատարվող գործողություններ

amushik 10:10
10:13

որ վառելիքը չի օգտագործվի զենքի համար:

naregseferian 10:13
10:15

Եվ հետո, ի՞նչ անել թափոնների հետ:

naregseferian 10:15
10:18

Եվ՝ չնայած այն այդքան էլ ծավալուն չէ, կան բազում հարցեր դրա շուրջ:

naregseferian 10:18
10:20

Մարդիկ կարիք ունեն, որ դրա հետ կապված հանգիստ զգան:

amushik 10:20
10:25

Այսպիսով կան երեք լուրջ խնդիրներ, որոնք կարող են լուծելի լինել,

naregseferian 10:25
10:27

և ուրեմն, դրանց վրա պետք է աշխատել:

amushik 10:27
10:30

Նշված հինգից վերջին երեքը ես միավորել եմ:

amushik 10:30
10:34

Դրանց հաճախ մարդիկ անվանում են էներգիայի վերականգնվող աղբյուրներ:

naregseferian 10:34
10:38

Եվ նրանք իսկապես՝ չնայած շատ լավ է, որ կարիք չունեն վառելիքի,

amushik 10:38
10:40

սակայն ունեն որոշ թերություններ:

naregseferian 10:40
10:46

Դրանցից մեկն այն է, որ այս տեխնոլոգիայի միջոցով էներգիայի խտությունը

naregseferian 10:46
10:48

չափազանց քիչ է, քան էլեկտրակայաններում:

naregseferian 10:48
10:52

Սա էներգիայի հնձում է, որը պետք է տեղի ունենա շատ մեծ տարածքում,

naregseferian 10:52
10:57

հազարավոր անգամ ավելի մեծ տարածքում, քան երևակայելի է որպես սովորական էլեկտրակայան:

naregseferian 10:57
11:00

Բացի այդ, այս աղբյուրները հաստատուն չեն:

amushik 11:00
11:03

Արևը չի փայլում ողջ օրը, այն չի երևում ամեն օր,

naregseferian 11:03
11:06

և նման կերպով, քամին էլ միշտ չի փչում:

naregseferian 11:06
11:08

Ուրեմն, եթե կախված լինենք այսպիսի աղբյուրներից,

naregseferian 11:08
11:11

ստիպված կլինենք ունենալ էներգիայի ստացման ձևեր,

naregseferian 11:11
11:14

այն պահերի համար, երբ տվյալ աղբյուրնը հասանելի չէ:

naregseferian 11:14
11:17

Ուրեմն այստեղ մենք ունենում ենք շատ մեծ ծախսեր:

naregseferian 11:17
11:19

Մենք ունենք փոխանցման խնդիրներ:

amushik 11:19
11:22

Օրինակ, ենթադրենք էներգիայի աղբյուրը գտնվում է ձեր երկրի սահմաններից դուրս,

naregseferian 11:22
11:24

այդ դեպքում դուք ոչ միայն տեխնոլոգիայի կարիքն ունեք,

amushik 11:24
11:29

այլ նաև գործ ունեք մեկ այլ տեղից էներգիան տեղափոխելու ռիսկի հետ:

amushik 11:29
11:31

Եվ վերջապես, պահեստավորման խնդիրը:

naregseferian 11:31
11:34

Եվ ողջ պատկերն չափելու համար, ես գնացի և տեսա

naregseferian 11:34
11:37

պատրաստված մարտկոցների բոլոր տեսակները,

amushik 11:37
11:41

մեքենաների, համակարգիչների, հեռախոսների, լուսամփոփների, ամեն ինչի համար,

amushik 11:41
11:46

և համեմատեցի աշխարհում օգտագործվող էլեկտրաէներգիայի հետ,

amushik 11:46
11:50

և բացահայտեցի, որ այն բոլոր մարտկոցները, որ մենք այսօր պատրաստում ենք

naregseferian 11:50
11:54

կարող են ապահովել էներգիայով 10 րոպեից էլ քիչ:

naregseferian 11:54
11:57

Փաստորեն, այստեղ մենք կարիք ունենք շատ մեծ թռիչքի,

amushik 11:57
12:01

ինչ-որ մի բան, որը պետք է լինի հարյուրավոր անգամ ավելի լավ,

naregseferian 12:01
12:03

քան այն մոտեցումները, որոնք ունենք հիմա:

naregseferian 12:03
12:07

Դա անհնար չէ, բայց շատ հեշտ խնդիր էլ չէ:

naregseferian 12:07
12:11

Հիմա, այսպես է ստացվում, երբ փորձվի ոչ-մշտական աղբյուրը

naregseferian 12:11
12:15

օգտագործել տալ ավելի քան օգտագործածի, ասենք, 20-30 տոկոսը:

naregseferian 12:15
12:17

Եթե հույսերը դրվեն 100 տոկոսի վրա,

naregseferian 12:17
12:22

անհրաժեշտ կլինի անհավատալի, հրաշալի մարտկոց:

naregseferian 12:23
12:26

Հիմա, ինչպես ենք առաջ գնալու, ո՞րն է ճիշտ մոտեցումը:

naregseferian 12:26
12:30

Արդյո՞ք Մանհեթնյան ծրագրին նման է: Ի՞նչը կարող է մեզ այնտեղ հասցնել:

naregseferian 12:30
12:35

Ուրեմն, մեզ պետք են բազում ընկերություններ, որոնք կաշխատեն այս խնդրի վրա՝ հարյուրավորներ:

naregseferian 12:35
12:38

Եվ այս հինգ խնդիրներից յուրաքանչյուրի համար մեզ անհրաժեշտ են առ նվազն հարյուր հոգի:

amushik 12:38
12:42

Եվ նրանց մեծամասնությանը նայելով` դուք կարող եք ասել. նրանք խենթ են: Դա լավ է:

naregseferian 12:42
12:45

Կարծում եմ այստեղ, «TED»-ի խմբում,

amushik 12:45
12:49

մենք ունենք շատ մարդիկ, ովքեր արդեն իրագործում են այդ գաղափարները:

naregseferian 12:49
12:53

Բիլ Գրոսն ունի մի քանի ընկերություն, ներառյալ «eSolar»-ը,

naregseferian 12:53
12:55

որն ունի արևային էներգիայի հզոր տեխնոլոգիաներ:

naregseferian 12:55
12:59

Վինոդ Քոսլան ներդրումներ է կատարում բազմաթիվ ընկերություններում,

amushik 12:59
13:03

որոնք զբաղվում են հրաշալի գործերով և ունեն հետաքրքիր հնարավորություններ,

amushik 13:03
13:05

և ես էլ իմ հերթին փորձում եմ նպաստել այդ գործին:

naregseferian 13:05
13:09

Նաթան Միհրվոլդը և ես պատրաստվում ենք աջակցել մի ընկերության,

naregseferian 13:09
13:13

որը, գուցե անսպասելիորեն, վերցնում է հարցի լուծման միջուկային տարբերակը:

naregseferian 13:13
13:17

Որոշ նորարարություներ են արվել միջուկային էներգետիկայի ոլորտում` մոդուլար, հեղուկային:

naregseferian 13:17
13:21

Եվ նորարարություններն այդ ոլորտում կանգ առան բավական ժամանակ առաջ,

naregseferian 13:21
13:26

ուրեմն այն միտքը որ որոշ լավ գաղափարներ կան այնտեղ այդքան էլ զարմանալի չէ:

naregseferian 13:26
13:32

«Terrapower»-ի գաղափարն այն է, որ ուրանի մի մասի այրման փոխարեն՝

naregseferian 13:32
13:35

որը կազմում է մեկ տոկոսը՝ «U-235»-ը,

naregseferian 13:35
13:40

որոշեցինք, որ կարելի է այրել 99 տոկոսը՝ «U-238»-ը:

naregseferian 13:40
13:42

Սա խենթ մտքերի շարքից է:

naregseferian 13:42
13:45

Իրականում, մարդիկ դրա մասին մտորել են շատ երկար ժամանակ,

naregseferian 13:45
13:49

բայց նրանք երբեք չեն կարողացել հստակ նախագծել, եթե այն կաշխատի, թե` ոչ,

naregseferian 13:49
13:52

իսկ գերժամանակակից համակարգիչների միջոցով,

amushik 13:52
13:54

հեշտությամբ կարելի է փորձարկել և տեսնել, որ, այո,

naregseferian 13:54
14:00

ճիշտ ընտրված հումքի պարագայում, այս ձեւը գուցեև աշխատի:

naregseferian 14:00
14:03

Եվ այն բանի շնորհիվ, որ այրվում է 99 տոկոսը,

amushik 14:03
14:07

մենք կկարողանանք կրճատել ծախսերը:

naregseferian 14:07
14:11

Դուք իրականում այրում եք թափոնը, նաև կարող եք օգտագործել

naregseferian 14:11
14:14

այսօրվա ռեակտորներում մնացած թափոնը որպես վառելիք:

naregseferian 14:14
14:19

Այսպիսով, փոխանակ նրանց մասին անհանգստանալու, պարզապես դրանք վերցվում են: Դա հրաշալի է:

naregseferian 14:19
14:23

Այն շնչում է ուրանը պարզապես անցնելիս: Այն կարծես մոմ լինի:

naregseferian 14:23
14:27

Ինչպես տեսնում եք, կոճղի նման է, որը հաճախ անվանվում են վազող ալիքի ռեակտոր:

naregseferian 14:27
14:31

Վառելիքի տեսանկյունից, այն ամբողջապես լուծում է խնդիրը:

naregseferian 14:31
14:34

Ես այստեղ ունեմ Քենթըքի նահանգից մի նկար:

naregseferian 14:34
14:36

Սա մնացորդն է՝ այն 99 տոկոսը,

naregseferian 14:36
14:38

ուր վերցրած են հիմնականում այրվող մասը,

naregseferian 14:38
14:40

և այն կոչվում է սպառված ուրան:

naregseferian 14:40
14:43

Սա կարող է հարյուրավոր տարիներով էլեկտրականություն մատակարարել Միացյալ Նահանգներին:

naregseferian 14:43
14:46

Եվ՝ պարզապես մաքրելով ծովի ջուրը շատ քիչ ծախսերով,

naregseferian 14:46
14:51

կստացվի բավարար վառելիք երկիր մոլորակի ողջ կյանքի համար:

naregseferian 14:51
14:55

Ճիշտ է, ապագայում սպասվում են բազում մարտահրավերներ,

naregseferian 14:55
15:00

բայց սա հարյուրավոր գաղափարներից ընդամենը մի օրինակ է,

naregseferian 15:00
15:03

որ մենք կարիք ունենք առաջ տանելու:

naregseferian 15:03
15:06

Եկեք մտածենք` ինչպե՞ս պետք է մենք մեզ գնահատենք:

naregseferian 15:06
15:09

Ի՞նչ պետք է պարունակի մեր վիճակացույցը:

naregseferian 15:09
15:12

Լավ, եկեք առաջ գնանք այնտեղ, որտեղ մենք իրականում պետք է հասնենք,

amushik 15:12
15:14

և հետո նայենք միջանկյալ օղակներին:

naregseferian 15:14
15:19

2050-ի համար, հավանաբար լսած կլինեք, մարդիկ խոսում են 80 տոկոս կրճատման մասին:

amushik 15:19
15:23

Իրականում չափազանց կարևոր է, որ մենք այնտեղ հասնենք:

amushik 15:23
15:27

Իսկ 20 տոկոսը կօգտագործվի աղքատ երկրների կողմից,

amushik 15:27
15:29

որոշ չափով էլ գյուղատնտեսության կողմից:

naregseferian 15:29
15:33

Հուսով եմ մենք մաքրած կլինենք անտառային արդյունաբերությունը, ցեմենտը:

amushik 15:33
15:36

Այսպիսով, 80 տոկոսին հասնելու համար

amushik 15:36
15:40

զարգացած երկրները, ներառյալ Չինաստանը և այլ նման երկրներ,

naregseferian 15:40
15:45

ստիպված կլինեն փոխել իրենց ողջ էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտը:

naregseferian 15:45
15:51

Մյուս գնահատականը. արդյո՞ք մենք իրականացնում ենք զրոյական արտանետումներով տեխնոլոգիաներ,

naregseferian 15:51
15:53

կատարե՞լ ենք արդյոք դրանք բոլոր զարգացած երկրներում

naregseferian 15:53
15:56

և մենք ցանկանո՞ւմ ենք տեղադրել դրանք նաև այլ տեղերում:

amushik 15:56
15:58

Սա չափազանց կարևոր է:

naregseferian 15:58
16:02

Սա մեր վերջնական վիճակացույցի հիմնաքարն է:

naregseferian 16:02
16:07

Այսպիսով, վերադառնալով այդ կետից` ինչպիսի՞ն պետք է լինի 2020-ի մեր վիճակացույցը:

amushik 16:07
16:09

Կրկին, այն պետք է ունենա երկու բաղադրիչ:

amushik 16:09
16:13

Մենք պետք է անցնենք արդյունավետության գնահատման միջով, որպեսզի սկսենք ունենալ նվազումներ:

amushik 16:13
16:16

Ինչքան քիչ մենք արտանետենք, այնքան քիչ ածխաթթու գազ կգոյանա,

amushik 16:16
16:18

և, դրանով պայմանավորված էլ, կունենանք ցածր ջերմաստիճան:

naregseferian 16:18
16:21

Բայց որոշ դեպքերում, այն գնահատականը, որ կունենանք այնտեղ՝

amushik 16:21
16:25

անելով գործողություններ, որոնք չեն բերում մեզ նկատելի նվազեցումներ,

naregseferian 16:25
16:29

պարզապես հավասար են, կամ նույնիսկ մի քիչ ավելի քիչ կարեւոր,

naregseferian 16:29
16:33

քան այն նորարարությունների ներմուծումները սրանց շուրջ:

naregseferian 16:33
16:36

Այդպիսի նորարարությունները մենք պետք է առաջ տանենք ողջ ուժով,

naregseferian 16:36
16:39

և կարող ենք այն հաշվարկել ըստ ընկերությունների,

naregseferian 16:39
16:42

փորձարկումների, կարգավորման հետ կապված փոխված մոտեցումների:

amushik 16:42
16:45

Կան բազում հրաշալի գրքեր այս թեմայի շուրջ:

naregseferian 16:45
16:48

Ալ Գորի գիրքը՝ «Մեր ընտրությունը»

naregseferian 16:48
16:51

և Դեյվիդ Մըքեյի գիրքը՝ «Հաստատուն էներգիա առանց փչության»:

naregseferian 16:51
16:54

Նրանք իրապես անցնում են խնդրի միջով և հիմք են ստեղծում,

naregseferian 16:54
16:56

որ այս հարցը քննարկվի առավել մեծ ծավալով,

naregseferian 16:56
16:59

քանի որ մենք լայն աջակցության կարիք ունենք:

amushik 16:59
17:01

Շատ բաներ պետք է միասին համադրվեն:

naregseferian 17:01
17:03

Այնպես որ, սա ցանկություն է:

amushik 17:03
17:07

Սա շատ հստակ ցանկություն է. հայտնաբերել այդ տեխնոլոգիան:

naregseferian 17:07
17:10

Եթե դուք ինձ ապագա հիսուն տարիների համար մեկ ցանկության տայիք,

amushik 17:10
17:12

ես կարող էի ընտրել, թե ով կլինի մեր նախագահը,

naregseferian 17:12
17:15

ես կարող էի ընտրել մի պատվաստանյութ՝ մի բան, որ ես շատ եմ սիրում,

naregseferian 17:15
17:17

կամ կարող էի ընտրել հենց սա,

naregseferian 17:17
17:21

որ ստեղծվի մի բան, որի ծախսերը կեսը լինեն՝ ածխաթթու գազի բացակայությամբ մեկտեղ,

amushik 17:21
17:23

ահա այն ցանկությունը, որ ես կընտրեի:

naregseferian 17:23
17:25

Սա ամենամեծ ազդեցություն ունեցողը կլիներ:

naregseferian 17:25
17:27

Եթե մենք չստանանք այդ ցանկությունը,

naregseferian 17:27
17:31

երկարաժամկետ և կարճաժամկետ մտածողների միջև կգա ահռելի տարբերություն,

naregseferian 17:31
17:34

ինչպես նաև ԱՄՆ-ի և Չինաստանի, հարուստ և աղքատ երկրների միջև,

naregseferian 17:34
17:39

և՝ ամենակարևորը, այն երկու միլիարդի կյանքը շատ ավելի կվատանա:

naregseferian 17:39
17:41

Ուրեմն, ի՞նչ պետք է անենք:

naregseferian 17:41
17:46

Ինչո՞վ եմ ես ձեզ դիմում որ հանձն առնեք և առաջնորդեք:

naregseferian 17:46
17:49

Մենք պետք է կատարենք ավելի շատ հետազոտական ծախսեր:

amushik 17:49
17:51

Երբ երկրները հավաքվում են մի տեղ, ինչպիսին Կոպենհագենն է,

naregseferian 17:51
17:54

նրանք չպետք է միայն քննարկեն ածխաթթու գազի խնդիրը:

naregseferian 17:54
17:56

Նրանք պետք է քննարկեն նորարարությունների օրակարգը,

naregseferian 17:56
18:01

և դուք ապշած կմնաք այդ նորարարույթունների վրա ծախսված

amushik 18:01
18:03

չնչին գումարներից:

naregseferian 18:03
18:07

Մենք կարիք ունենք շուկայական խթանների՝ ածխաթթու գազի հարկերի, դրա առևտրի,

amushik 18:07
18:10

ինչ-որ բան, որը կուղարկի գնային ազդակներ:

naregseferian 18:10
18:12

Մենք պետք է պատգամներ մղենք:

naregseferian 18:12
18:15

Մեզ անհրաժեշտ է, որ այդ երկխոսությունը լինի առավել ողջամիտ, հասկանալի՝

amushik 18:15
18:18

ներառելով այն քայլերը, որ կառավարությունն է անում:

amushik 18:18
18:22

Սա շատ կարևոր ցանկություն է, բայց ես կարծում եմ, որ այն հասանելի է:

amushik 18:22
18:24

Շնորհակալություն

amushik 18:24
18:35

(Ծափահարություններ)

amushik 18:35
18:37

Շնորհակալություն

naregseferian 18:37
18:39

Քրիս Անդերսըն. Շնորհակալություն, շնորհակալություն:

amushik 18:39
18:44

(Ծափահարություններ)

naregseferian 18:44
18:50

Շնորհակալություն: Պարզապես որպեսզի իմանամ ավելին «Terrapower»-ի մասին,

naregseferian 18:50
18:55

նկատի ունեմ, նախ և առաջ, կարո՞ղ եք բացատրել, թե ինչպիսի ծավալի ներդրում է դա պահանջում:

naregseferian 18:55
18:59

Բիլ Գեյթս. Ծրագրի մշակումը, գերհզոր համակարգչի գնումը,

naregseferian 18:59
19:01

հավաքել բոլոր հզոր գիտնականներին՝ ինչն արդեն արել ենք,

naregseferian 19:01
19:04

դրանք միայն տասնյակ միլիոններ են,

naregseferian 19:04
19:07

նույնիսկ երբ փորձենք մեր նյութերը ռուսական ռեակտորում,

naregseferian 19:07
19:11

որպեսզի համոզվենք, որ մեր մշակումները աշխատում են,

naregseferian 19:11
19:13

դա կհասնի միայն հարյուրավոր միլիոնների:

naregseferian 19:13
19:16

Ամենից բարդը փորձնական ռեակտոր պատրաստելն է՝

naregseferian 19:16
19:21

գտնել մի քանի միլիարդ դոլար, վերհասկող, տարածք,

amushik 19:21
19:23

որտեղ պետք է կառուցվի դրանցից առաջինը:

naregseferian 19:23
19:27

Հենց որ առաջինը կառուցվի և աշխատի այնպես, ինչպես նախատեսված էր,

naregseferian 19:27
19:31

ապա դրանից հետո ամեն ինչ շատ է պարզանում, քանզի դրա աշխատելու ոճը, էներգիայի խտությունը,

naregseferian 19:31
19:33

շատ են տարբերվում միջուկային էներգիայի մասին ունեցած մեր գիտելիքներից:

naregseferian 19:33
19:37

ՔԱ. Ուրեմն՝ ճիշտ հասկանալու համար, սա ներառում է գետնի տակ շատ խորը փորվածք,

naregseferian 19:37
19:41

որը նման է միջուկային վառելիքի ոնց-որ ուղղահայաց մի սյան՝

naregseferian 19:41
19:43

այս սպառված ուրանից,

naregseferian 19:43
19:46

իսկ ընթացքը այդտեղ սկսվելու է վերևից և գնում է դեպի ներքև՞:

naregseferian 19:46
19:49

ԲԳ. Ճիշտ այդպես: Այսօր, մենք մշտապես վերալիցքավորում ենք ռեակտորը,

naregseferian 19:49
19:52

ուրեմն ունենում ենք շատ մարդիկ ու հսկողության համակարգեր, որոնք կարող են սխալ աշխատել,

naregseferian 19:52
19:55

այն դեպքն է, որ մի բան ես բացում, անընդհատ շարժ կա:

naregseferian 19:55
19:57

Դա լավ չէ:

naregseferian 19:57
20:02

Եթե լինի շատ էժան վառելիք, որ կարելի է վաթսուն տարի շարունակ լցնել,

naregseferian 20:02
20:04

որպես կոճղ պատկերացրեք,

naregseferian 20:04
20:07

պարզապես զետեղեք և չեն լինի մնացած բարդությունները:

naregseferian 20:07
20:12

Այն պարզապես մնում է իր տեղում և վառվում է վաթսուն տարի և վերջ:

amushik 20:12
20:16

ՔԱ. Փաստորեն սա ատոմակայան է, որն ինքն է լուծում իր թափոնների խնդիրը:

naregseferian 20:16
20:18

ԲԳ. Այո: Իսկ ի՞նչ է կատարվում թափոնների հետ:

naregseferian 20:18
20:23

Կարելի է այն թողնել հենց այնտեղ. այդպիսով թափոնները չափազանց ավելի քիչ են լինում,

naregseferian 20:23
20:25

ապա կարող եք այնտեղից վերցնել,

naregseferian 20:25
20:28

և տեղադրել մեկ այլի մեջ և այրել:

amushik 20:28
20:32

Եվ մենք իրականում սկսում ենք հենց հին մնացած թափոններից, որոնք այսօր կան

amushik 20:32
20:36

և նստած են ռեակտորների օդափոխիչ կամ չորացնող համակարգերի մեջ:

amushik 20:36
20:38

Սա մեր սկզբնական վառելիքն է:

naregseferian 20:38
20:41

Ռեակտորների հետ կապված խնդիր առաջացնողները

naregseferian 20:41
20:43

իրականում մեր հումքն են,

naregseferian 20:43
20:46

և դրանով իսկ կարելի է կտրուկ իջեցնել թափոնների մակարդակը՝

naregseferian 20:46
20:48

այս գործընթացը կատարելիս:

naregseferian 20:48
20:50

ՔԱ. Բայց Ձեր զրույցներում՝ տարբեր մարդկանց հետ

amushik 20:50
20:52

այստեղի հնարավորությունների վերաբերյալ,

naregseferian 20:52
20:55

որտե՞ղ եք տեսել իսկական խանդավառություն այս գործն անելու համար:

naregseferian 20:55
20:58

ԲԳ. Մենք դեռ չենք ընտրել ստույգ որեւէ վայր,

naregseferian 20:58
21:06

և կան բազում հետաքրքիր թափանցիկության կանոնները միջուկային վառելիքի մասին,

naregseferian 21:06
21:08

այնպես որ, մենք ստացել ենք այնքան շատ հետաքրքրություն,

naregseferian 21:08
21:12

որ մեր ընկերությունից մարդիկ եղել են Ռուսաստանում, Հնդկաստանում, Չինաստանում:

naregseferian 21:12
21:14

Ես վերադարձել եմ՝ հանդիպման էներգետիկայի նախարարի հետ

naregseferian 21:14
21:18

և զրուցում էինք, թե ինչպես է սա ընդգրկվելու էներգիայի օրակարգում:

naregseferian 21:18
21:21

Ես լավատես եմ: Գիտեք, ֆրանսիացիները և ճապոնացիները կատարել են որոշ աշխատանքներ:

amushik 21:21
21:25

Սա կատարված աշխատանքի մի տարբերակ է:

amushik 21:25
21:29

Այն շատ կարևոր առաջխաղացում է, բայց այն չափազանց արագ ռեակտոր է

amushik 21:29
21:31

և այն կառուցվել է շատ երկրների կողմից,

naregseferian 21:31
21:36

այնպես որ, ով որ արագ ռեակտոր է պատրաստել, կարող է լինել թեկնածու սրա առաջինն ստեղծելու համար:

naregseferian 21:36
21:41

ՔԱ. Այսպիսով, ինչպե՞ս է Ձեր մտքում ժամանակացույցը և հավանականությունը

naregseferian 21:41
21:44

այսպիսի մի բան կյանքի կոչելու՝ իրականում:

naregseferian 21:44
21:49

ԲԳ. Մեզ անհրաժեշտ են՝ էլեկտրականության ստացման այդպիսի բարձր մակարդակի սարքեր,

amushik 21:49
21:51

որոնք շատ էժան են,

naregseferian 21:51
21:55

մենք ունենք 20 տարի հայտնաբերման և 20 տարի տարածելու համար:

naregseferian 21:55
22:00

Սա կարծես վերջնաժամկետ է բնապահպանական մոդելներով,

naregseferian 22:00
22:02

որ ցուցադրել են, որ անհրաժեշտ է հաղթահարել:

naregseferian 22:02
22:07

Եվ, գիտեք, «Terrapower»-ը, եթե ամեն ինչ լավ ընթանա, որը չափից դուրս ցանկալի է,

naregseferian 22:07
22:09

կարող է շատ հեշտորեն հասցնել այդ նպատակին:

naregseferian 22:09
22:12

Բարեբախտաբար, այժմ կան տասնյակ կազմակերպություններ.

naregseferian 22:12
22:14

մեզ պետք է, որ նրանք դառնան հարյուրավորներ,

naregseferian 22:14
22:16

որոնք, շատ հավանական է, եթե նրանց գիտական մշակումները ճիշտ լինեն,

naregseferian 22:16
22:19

եթե իրենց փորձնական փուլերի ֆինանսավորումը բարեհաջող ընթանա,

naregseferian 22:19
22:21

նրանք կարող են մրցակցել այս խնդրի շուրջ:

amushik 22:21
22:23

Եվ ամենից լավ տարբերակն է, երբ մի քանիսն են հաջողության հասնում,

naregseferian 22:23
22:26

քանի որ կարելի կդառնա օգտագործել տեխնոլոգիաների տարբերակներ:

amushik 22:26
22:28

Մենք իրականում կարիք ունենք, որ մեկը հասնի հաջողության:

naregseferian 22:28
22:31

ՔԱ. Մեծ ծավալային խաղի հնարավոր փոփոխություններից,

naregseferian 22:31
22:34

արդյո՞ք սա ամենից մեծն է, որից Դուք տեղեակ եք:

naregseferian 22:34
22:38

ԲԳ. Էներգիայի ոլորտում կատարվող գիտական առաջընթացն ամենակարևոր խնդիրն է:

naregseferian 22:38
22:40

Այդպես կլիներ նույնիսկ առանց էկոլոգիական սահմանափակումների,

naregseferian 22:40
22:45

բայց էկոլոգիական սահմանափակումներն այն դարձնում են առավել նշանակալից:

naregseferian 22:45
22:48

Միջուկային ոլորտում այլ նորարարություններ կան:

naregseferian 22:48
22:51

Մենք չգիտենք նրանց աշխատանքը այնքան լավ, որքան գիտենք այս մեկը,

naregseferian 22:51
22:54

իսկ մոդուլար մարդիկը` սա արդեն այլ մոտեցում է:

naregseferian 22:54
22:58

Հեղուկային ռեակտոր կա, որը մի քիչ բարդ է թվում,

amushik 22:58
23:00

բայց միգուցե նրանք նույնն են ասում նաև մեր մասին:

naregseferian 23:00
23:03

Այսպիսով, տարբեր տեսակներ կան,

naregseferian 23:03
23:06

բայց սրա գեղեցկությունն նրանում է, որ ուրանի մոլեկուլն

amushik 23:06
23:10

ունի միլիոն անգամ ավելի շատ էներգիա, քան, ասենք, ածուխինը,

naregseferian 23:10
23:13

այնպես որ, եթե կարելի լինի աշխատել բացասական կողմերի հետ,

naregseferian 23:13
23:16

որոնք, ըստ էության, ճառագայթներն են,

naregseferian 23:16
23:19

ծավալը և ծախսերը, ներուժը՝

naregseferian 23:19
23:21

երկրի և այլ բաների վրա ունեցած ազդեցության համատեքստում,

naregseferian 23:21
23:25

իրեն յուրահատուկ դասակարգման մեջ է դնում:

amushik 23:25
23:29

ՔԱ. Եթե այս գաղափարը չաշխատի, ապա ի՞նչ է լինելու:

naregseferian 23:29
23:33

Արդյո՞ք մենք պետք է կատարենք անվտանգության միջոցառումներ,

naregseferian 23:33
23:36

որպեսզի փորձենք և կայուն պահենք երկրի ջերմաստիճանը:

naregseferian 23:36
23:38

ԲԳ. Եթե դուք ուզում եք այն իրավիճակը պատկերացնել,

amushik 23:38
23:43

այն նման է, եթե դուք չափից ավելի կերած լինեք և մոտ լինեք սրտի կաթված ստանալուն:

naregseferian 23:43
23:47

Եվ այդ ժամանակ ո՞ւր կգնաք: Ձեզ անհրաժեշտ կլինի սրտի վիրահատություն կամ ինչ-որ նման բան:

naregseferian 23:47
23:51

Գոյություն ունի հետազոտության մի ճյուղ, որը կոչվում է «geoengineering»,

naregseferian 23:51
23:54

որտեղ կան բազմաթիվ ձեւեր, որոնք հետաձգում են ջեռուցումը

naregseferian 23:54
23:57

որպեսզի ստանանք 20 կամ 30 տարի մենք մեզ հավաքելու համար:

naregseferian 23:57
23:59

Այժմ, դա ընդամենն ապահովագրություն է:

naregseferian 23:59
24:01

Հույսը կա, որ դրա կարիքը չի լինի:

naregseferian 24:01
24:03

Որոշ մարդիկ ասում են, որ նույնիսկ անհրաժեշտ չէ աշխատել ապահովագրության վրա,

naregseferian 24:03
24:05

քանի որ այն մեզ դարձնում է ալարկոտ,

naregseferian 24:05
24:09

և որ մարդ կշարունակի ուտել, որովհետև գիտի, որ սրտի վիրահատությունը կա ու կա:

naregseferian 24:09
24:12

Ես չգիտեմ ինչքանով խելացի մոտեցում է դա՝ հաշվի առնելով խնդրի կարևորությունը,

naregseferian 24:12
24:16

բայց այսօր ընթանում են քննարկումներ «geoengineering»-ի շուրջ,

naregseferian 24:16
24:20

որ, արդյո՞ք այն պետք է լինի մեր պահուստային գրպանում, եթե իրադարձություններն ավելի արագ ընթանան,

naregseferian 24:20
24:23

կամ եթե այս նորարարությունն ավելի դանդաղի, քան մենք ակնկալում ենք:

naregseferian 24:25
24:30

ՔԱ. Կլիմայի նկատմամբ թերահավատների հետ կապված. եթե ունեք մեկ կամ երկու նախադասություն նրանց ասելու,

naregseferian 24:30
24:34

ինչպե՞ս նրանց կհամոզեիք, որ սխալ են:

naregseferian 24:35
24:39

ԲԳ. Դժբախտաբար, նրանք գտնվում են տարբեր ճամբարներում:

amushik 24:39
24:43

Նրանք, որոնք իրականում գիտական փաստարկներ են առաջադրում, շատ քիչ են:

naregseferian 24:43
24:46

Արդյո՞ք նրանք ասում են, որ կան բացասական հետադարձ կապեր

naregseferian 24:46
24:48

որոնք կապ ունեն ամպերի հետ, որոնք վերացնում են բացասական հետևանքները:

naregseferian 24:48
24:51

Քիչ, չափազանց քիչ բաներ նրանք կարող են ասել,

amushik 24:51
24:54

որ դրանց հավանականությունը միլիոնից մեկն է:

naregseferian 24:54
24:57

Հիմնական խնդիրը, որ մենք ունենք, ՁԻԱՀ-ի պես մի բան է:

naregseferian 24:57
25:01

Այս պահուս անում ես մի սխալ և թանկ ես վճարում դրա համար ավելի ուշ:

naregseferian 25:01
25:05

Ուրեմն երբ կան հրատապ խնդիրների բոլոր տեսակները,

amushik 25:05
25:08

այսօր մի փոքր ցավ ունենալու գնով ապագա շահումներ ունենալու տարբերակն է,

amushik 25:08
25:11

և ինչ-որ անորոշ ցավ:

naregseferian 25:11
25:17

ԿՓՄԽ (Կլիմայի փոփոխության միջկառավարական խումբ) զեկույցը գուցե վատագույնը չէ,

naregseferian 25:17
25:19

և կան մարդիկ հարուստ աշխարհում, ովքեր հետևում են ԿՓՄԽ-ին,

amushik 25:19
25:23

և ասում են, լավ, դա այդքան ել մեծ խնդիր չէ:

naregseferian 25:23
25:27

Փաստն այն է, որ այդ անորոշ մասն է, որ մեզ պետք է մղի դեպի այս խնդիրը:

naregseferian 25:27
25:30

Բայց իմ երազանքն է, որ եթե կարելի է այն վերածել տնտեսականի,

naregseferian 25:30
25:32

և հաղթահարել ածխաթթու գազի սահմանափակումները,

naregseferian 25:32
25:34

ապա թերահավատները կասեն, լավ,

amushik 25:34
25:36

մեզ այդքան էլ չի մտահոգում ածխաթթու գազի վերացումը,

naregseferian 25:36
25:38

չնայած մենք դա գուցե կուզեինք,

naregseferian 25:38
25:42

բայց կարծում եմ ես կընդունեմ այդ տարբերակը, քանի որ այն ավելի էժան է, քան ինչ ունեինք առաջ:

amushik 25:42
25:46

(Ծափահարություններ)

naregseferian 25:46
25:50

ՔԱ. Եվ սա կլինի Ձեր պատասխանը Բյորն Լոմբորգի փաստարկին,

naregseferian 25:50
25:54

որ, ըստ էության, եթե դուք ծախսեք այդքան էներգիան` փորձելով լուծել ածխաթթվի խնդիրը,

naregseferian 25:54
25:56

այն դուրս կմղի ձեր մնացած բոլոր նպատակները,

naregseferian 25:56
25:59

որոնք միտված են լուծելու աղքատության հիմնահարցը, մալարիայի խնդիրը և այլն,

naregseferian 25:59
26:03

որ շատ անիմաստ է օգտագործել մոլորակի ռեսուրսներն և փող ներդնել դրանցում,

amushik 26:03
26:05

երբ կան առավել լավ բաներ, որ կարող ենք անել:

naregseferian 26:05
26:08

ԲԳ. Իրականում, ծախսերը հետազոտությունների և զարգացման վրա՝

naregseferian 26:08
26:12

ասենք, ԱՄՆ-ը պետք է ծասխի տարեկան 10 միլիարդ ավելի շատ, քան այսօր,

naregseferian 26:12
26:14

այդքան էլ կտրուկ չէ:

amushik 26:14
26:16

Դա չպետք է արվի այլ բաների հաշվին:

naregseferian 26:16
26:19

Երբ շատ ծախս կատարվի մի բանի վրա՝ իսկ գիտակից մարդիկ գուցե չհամաձայնվեն,

naregseferian 26:19
26:22

այն դեպքի մասին է խոսքը, երբ կա անարդյունավետ մի բան որ ֆինանսավորվում է:

naregseferian 26:22
26:25

Ինձ համար իրականում դա է անիմաստը:

naregseferian 26:25
26:28

Բացի եթե շատ մոտ է հայտնաբերման, և նորությունը սովոր դարձնելու վրա է ծախսը,

naregseferian 26:28
26:30

և այն պատրաստվում է շուտով շատ էժանանալ:

naregseferian 26:30
26:34

Ես կարծում եմ, որ մենք ավելի շատ ներուժ ունեցող բաներ պետք է փորձենք,

naregseferian 26:34
26:36

որպեսզի այդքան թանկ չլինեն:

naregseferian 26:36
26:41

Եթե համաձայնության ենք գալիս, որ շատ թանկ դարձնենք էներգիան,

naregseferian 26:41
26:43

ապա հարուստները կկարողանան այն օգտագործել:

naregseferian 26:43
26:46

Նկատի ունեմ, որ այստեղ գտնվողներս կարող ենք վճարել հինգ անգամ ավել էներգիայի համար

naregseferian 26:46
26:48

և չփոխենք մեր կենսաձևը:

naregseferian 26:48
26:50

Բուն վնասը այդ երկու միլիարդի համար է:

naregseferian 26:50
26:52

Եվ նույնիսկ Լոմբորգը փոխվել է:

naregseferian 26:52
26:57

Նրա խաղաթուղթը հիմա սա է. ինչու՞ հետազոտություններն ու զարգացումներն այլևս չեն քննարկվում:

naregseferian 26:57
26:59

Նա առաջվա պես է, իր նախկին աշխատանքների պատճառով,

naregseferian 26:59
27:01

մինչև այժմ էլ կապ ունի թերահավատների ճամբարի հետ,

naregseferian 27:01
27:04

բայց նա հասկացել է, որ այն բավականին միայնակ ճամբար է,

naregseferian 27:04
27:07

և դրա պատճառով սկսեց հոլովել հետազոտություններ և զարգացումներ:

amushik 27:07
27:12

Ահա թե իմ կարծիքով ինչն է նպատակային:

naregseferian 27:12
27:15

Հետազոտություններ և զարգացումներ. ապշեցուցիչ բան է, թե ինչքան քիչ է ֆինանսավորվում:

naregseferian 27:15
27:18

ՔԱ. Շատ լավ, Բիլ: Կարծում եմ, որ արտահայտած կլինեմ այստեղ գտնվողների մեծ մասի կարծիքը,

naregseferian 27:18
27:21

ասելով` ես իսկապես հուսով եմ, որ ձեր երազանքները կիրականանան:

amushik 27:21
27:23

ԲԳ. Շնորհակալություն

amushik 27:23
27:26

(Ծափահարություններ)